ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչներ դիմել են Բերդի համայնքապետարան, որ վճարել են իրենց կամ իրենց հարազատների անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքերի հարկերի գծով առաջացած պարտքերը և խնդրել զեղչել առաջացած տույժերը:
Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 822-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ մասի 1-ին կետով, 5-րդ, 8-րդ մասերի պահանջներով և <<Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին>> 28.04.2012թ. ՀՀ օրենքով,
Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան դիմած բնակիչների անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքերի հարկերի գծով տրամադրել արտոնություններ` համաձայն հավելված 8-ի:
2. Հովսեփ Սարգսի Գրիգորյանի /գ. Այգեձոր/ անվամբ գրանցված HONDA ACCORD 2.0 մակնիշի, 35XX353 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի գծով կատարել զեղչ ՝ ապառքի 50տոկոսի չափով և տույժի՝ 100 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: