Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
Համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Այգեձոր, 11-010-0401-0033 ծածկագրով, 0.15434 հա մակերեսով և 11-010-0401-0034 ծածկագրով, 0.30364 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային, վարելահող գործառնական նշանակության հողամասերը աճուրդով օտարելու համար:
2.Սահմանել 0.15434 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը 60 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ, 0,30364 հա մակերեսով վարելահող հողամասի մեկնարկային գինը 100 000/հարյուր հազար/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 160 000/հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ : |