Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․ Համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 240-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) <<ՇՈՒՐԱ ՍԱՐԳՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 11-038-0236-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> վերնագրի մեջ ավելացնել Վերա Սերգեյի Խաչատրյանի և Մարտիկ Շուրայի Խաչատրյանի անունը և որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2).Հաստատել Շուրա Սարգսի Խաչատրյանի,Վերա Սերգեյի Խաչատրյանի և Մարտիկ Շուրայի Խաչատրյանի հայտը, իրենց սեփականությունը հանդիսացող 0.1392 հա մակերեսով՝ 11-038-0236-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոփոխելու մասին, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր և տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
3). Հաստատել Շուրա Սարգսի Խաչատրյանի,Վերա Սերգեյի Խաչատրյանի և Մարտիկ Շուրայի Խաչատրյանի սեփականություն հանդիսացող 0.1392 հա մակերեսով՝ 11-038-0236-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողեր, պահեստ, չրանոց կառուցելու համար:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |