Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 92
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 263
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՂԱՐՇԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 240-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով․

Համայնքի ավագանին որոշում է՝

1. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 240-Ա որոշման մեջ կատարել հետևյալ  լրացումը՝

   1) <<ՇՈՒՐԱ ՍԱՐԳՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 11-038-0236-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> վերնագրի մեջ ավելացնել Վերա Սերգեյի Խաչատրյանի և Մարտիկ Շուրայի Խաչատրյանի  անունը և որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

   2).Հաստատել Շուրա Սարգսի Խաչատրյանի,Վերա Սերգեյի Խաչատրյանի և Մարտիկ Շուրայի Խաչատրյանի հայտը, իրենց սեփականությունը հանդիսացող 0.1392 հա մակերեսով՝ 11-038-0236-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոփոխելու մասին, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր և տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:

   3). Հաստատել Շուրա Սարգսի Խաչատրյանի,Վերա Սերգեյի Խաչատրյանի և Մարտիկ Շուրայի Խաչատրյանի սեփականություն հանդիսացող 0.1392 հա մակերեսով՝ 11-038-0236-0002 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողեր, պահեստ, չրանոց կառուցելու համար:

2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner