Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ, 42-րդ կետերով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի 4-րդ և 8-րդ կետերով, Բերդ Համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տավուշի մարզի, Բերդ համայնք Բերդ քաղաքի վարչական տարածքում գտնվող Մեղվանց ( նախկինում Արդամ ) հանդամասը անվանափոխել Մեղվանց թաղամաս:
2.Հանձնարարել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ կապված հանդամասի անվանափոխման:
3.Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանափոխման պետական գրանցում իրականացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |