Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել կատարել փոփոխություն 2011թ.-ին կնքված՝ Տավուշի նոտարական տարածքի նոտարական գրանցամատյանում 1628 և 1629 համարների տակ գրանցված՝ Տավուշի մարզ, համայնք Բերդ, քաղաք Բերդ, Մաշտոցի 90-Ն և Մաշտոցի 90-Ա հասցեներով, 11-002-0045-0027 և 11-002-0095-0055 ծածկագրերով հողամասերի՝ գովազդային վահանակներ տեղադրելու նպատակով տրված վարձակալության պայմանագրերի մեջ: 2.Երկարաձգել վարձակալության պայմանագրերը ևս 4 տարի ժամկետով, սահմանելով պայմանագրերի վերջնաժամկետը 27.12.2027թ: 3.Վարձակալության պայմանագրերի վարձավճարը սահմանել ամսեկան 5000(հինգ հազար) ՀՀ դրամ,տարեկան՝ 60000(վաթսուն հազար) ՀՀ դրամ:
|