Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Կառավարության 2001թ.ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման,կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ մասով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդմածի 1 մասի 8 րդ կետով և հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշում եմ 1.Քանի որ նշված հողամասը, որպես առանձին միավոր հնարավոր չէ օտարել, հիմք ընդունելով Վաղարշակ ՌոբերտիԳրիգորյանի և Նինա Արտաշի Ղուկասյանի դիմումը տալ համաձայնություն Բերդ համայնքի, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի վարչական սահմաններում գտնվող Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանի և Նինա Արտաշի Ղուկասյանի սեփականություն հանդիսացող Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում գտնվող 11-047-0237-0017 ծածկագրով, 0.161 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին՝ ընդլայնման նպատակով, 11-047-0237-0032 ծածկագրով 0.08704 հա մակերեսով գյողատնտեսական նշանակության խոտհարքը՝ 107 000 / հարյուր յոթ հազար/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարել՝ Վաղարշակ Ռոբերտի Գրիգորյանին և Նինա Արտաշի Ղուկասյանին:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: |