Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 9-րդ կետերի, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով Նելլի Զաքարյանի (մուտք՝ 2025 թվականի մարտի 10-ի N 470/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ`
1.<<Տիկո գազ>> ՍՊԸ-ին տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Պառավաքար 1 փողոցի, 30 շինություն հասցեում սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու թույլտվություն (Թույլտվություն N 113 կցվում է):
2.<<Տիկո գազ>> ՍՊԸ-ն պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Տիկո գազ>> ՍՊԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: