Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
Տալ համաձայնություն Բերդ համայնքիԱյգեպար բնակավայրի առաջին և երկրորդ փողոցներում գտնվող վթարային կամրջակների ապամոնտաժման արդյունքում եղած երկաթե հեծանները և անկյունակները,այն է՝
1. Մետաղական հեծաններ – վեց հատ – 11 մետրանոց
2. Մետաղական հեծաններ – չորս հատ – 10 մետրանոց
3. Մետաղական հեծաններ – երեք հատ – վեց մետրանոց
4. Մետաղական հեծաններ – վեց հատ – չորս մետրանոց
5. Երկաթե խողովակներ – մեկ հատ – 100 սմ տրամագծով - հինգ մետր
6. Անկյունակներ տարբեր հաստությունների՝ շուրջ 130 մետր
ընդգրկել Բերդ համայնքի գույքացուցակում: