Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող հանայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության արոտավայրը՝ 0.005 հա մակերեսով, ծածկագիրը`11-002-0310-0028, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրելու <<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ին, հողամասից ջուր վերցնելու նպատակով:
2.<<Երևանի կոնյակի գործարան>> ՓԲԸ-ի հետ 25 տարի ժամկետով կնքել սերվիտուտի պայմանագրեր՝ տարեկան վարձավճար սահմանելով 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ: |