Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Շիրակ Պողոսյան Կամոյի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի մարտի 25-ի N 584/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Շիրակ Պողոսյան Կամոյի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Վ. Կ. Աղբյուր բնակավայրի 3փ 16 հասցեում գտնվող 42 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 127 կցվում է):
2.<<Շիրակ Պողոսյան Կամոյի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 24000 (քսանչորս հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Շիրակ Պողոսյան Կամոյի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: