Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգով,, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ, 1-ին փողոց, թիվ 19 հասցեում գտնվող, Ալիկ Սամվելի Շառյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ իրականացված 151.92 ք.մ ընդհանուր մակերեսով արտաքին չափերով և 136.78 ք.մ ընդհանուր մակերեսով ներքին չափերով շինությունները ճանաչել օրինական, բնակելի նշանակության շինություններ՝ բնակելի տուն, թռչնանոց, ծածկ և պարիսպ:
2.Պարտավորեցնել Ալիկ Սամվելի Շառյանին տեղական բյուջե մուծել 61929/վաթսունմեկ հազար ինը հարյուր քսանինը/ ՀՀ դրամ՝, որից՝ 50908/հիսուն հազար ինը հարյուր ութ/ ՀՀ դրամը՝ բնակելի տան, իսկ 11021/տասնմեկ հազար քսանմեկ/ ՀՀ դրամը օժանդակ շինությունների համար:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: