Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասով Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ քաղաքի բնակիչ Արտյոմ Հրահատի Պողոսյանին 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի տրամադրելու Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Մ․Մաշտոցի փողոց, 27/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման նշանակության 11-002-0072-0054 ծածկագրով, 0,00199 հա մակերեսով հողամասը ՝ տաղավար տրամադրելու նպատակով:
2.Սահմանել 0.00199 հա մակերեսով հողամասի տարեկան վարձավճարի չափը՝ 20 000 /վաթսուն հազար/ ՀՀ դրամ: |