Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 215-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2025 թվականի N 215-Ա

11-014-0358-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.2654 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-4 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և <<ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին>> ՀՀ Կառավարության 17.09.2009թ. թիվ 1066-Ն որոշմամբ, ինչպես նաև <<Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ՝

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-014-0358-0001 ծածկագրով,   1.2654 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական այլ հողերից, գյուղատնտեսական խոտհարք հողերի:

2.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող  11-014-0358-0001 ծածկագրով, 1.2654   հա մակերեսով գործառնական նշանակության հինգերորդ գնահատման խմբի խոտհարքը գրանցել Բերդ համայնքի անունով:

3.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 03.02.2025 թվականի 133-Ա որոշումը: 

4․ Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման  բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 22

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner