Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ Կառավարության 29 ապրիլի 2021 թվականի N 698-Ն որոշման, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական և հողաշինարարական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հաշվի առնելով 29.05.2025թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ՝
1.Հաստատել Տավուշի մարզի, Բերդ համայնք, գյուղ Վարագավան, 11-060-0142-0068 կադաստրային ծածկագրով հողամասի ճշտված սահմանների հատակագիծը, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2025NLBGZS:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: