Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով,
Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1․Տալ համաձայնություն Բերդ համայնքի, 2000-ական թվականների սկզբին կառուցված, Այգեձոր վարչական շրջանից դեպի Չորաթան վարչական շրջան գնացող, չօգտագործվող ջրագծի 1,3 կիլոմետրանոց հատվածը ընդգրկել Բերդ համայնքի գույքացուցակում:
2.Գույքացանկում ընդգրկված ջրագծի 1,3 կիլոմետրանոց հատվածը անհատույց օգտագործման հանձնել <<Տավուշ ՋՕ>> ընկերության ՈՒտիք տեղամասին՝ <<Քրղի յալ>> կոչվող տեղանքից դեպի Արծվաբերդի վարչական շրջանի ոռոգելի տարածքներ՝ նոր 1,3 կմ երկարությամբ ջրագծի կառուցման համար: Ջրագծի նշված հատվածի ապամոնտաժման, մոնտաժման և հետագա շահագորշման ծախսերը հոգում է <<Տավուշ ՋՕ>> ընկերությունը: