Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետեր, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերի, 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն որոշումներով, հաշվի առնելով, որ նշված կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ՝
1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, Բերդ քաղաք, Մ. Մաշտոցի փողոց, 24/11 հասցեում գտնվող և Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող 0.00243 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում Ալետա Սերյոժայի Այվազյանի կողմից իրականացված 24.30 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 21.60ք.մ մակերեսով ներքին չափերով ինքնակամ շինությունը՝ ավտոտնակը, համարել Բերդ համայնքի սեփականություն և ճանաչել օրինական, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023CTST4L:
2.Սույն որոշումից ծագող իրավունքի պետական գրանցման օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած Ալետա Սերյոժայի Այվազյանին` սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու շինությունները` 24.30 ք.մ մակերեսով արտաքին չափերով և 21.60ք.մ մակերեսով ներքին չափերով` 40654/քառասուն հազար վեց հարյուր հիսունչորս/ ՀՀ դրամ և հողամասը` 0.00243 հա մակերեսով, 70167/յոթանասուն հազար հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
3.Հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված` բնակավայրերի խառը կառուցապատման հողերից բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից։