Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Նելլի Զաքարյան>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի մարտի 10-ի N 469/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Նելլի Զաքարյան >> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, գ.Պառավաքար 11փ. 3 նրբ. տ. 2 հասցեում գտնվող 22 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 114 կցվում է):
2.<<Նելլի Զաքարյան >> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 12000 ( տասներկու հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Նելլի Զաքարյան >> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: