Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդսվածի 1-ին մասի 6-րդ կետի, Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի N 03-Ն որոշման 1-ին կետի, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հաշվի առնելով Գագիկ Աշոտի Քալանթարյանի 2822/դ/24-19/11/2024թ. դիմումը, որոշում եմ`
1. Գագիկ Աշոտի Քալանթարյանին և Աննա Լևոնի Իսկանդարյանին տալ Տավուշի մարզ Բերդ համայնք, գյուղ Չորաթան, 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 3 հասցեում (ծածկագիր՝ 11-053-0043-0002) բնակելի տան կառուցման աշխատանքներ իրականացնելու շինարարության թույլտվություն:
2. Գագիկ Աշոտի Քալանթարյանը և Աննա Լևոնի Իսկանդարյանը պարտավոր են Բերդի համայնքապետարանի 900385101093 հաշվեհամարին մուծել 15000 (տասնհինգ հազար) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար։
3․ Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսվելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Բերդ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գագիկ Աշոտի Քալանթարյանին և Աննա Լևոնի Իսկանդարյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: