Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 29-ի առաջին նստաշրջանի հերթական չորրորդ նիստի հետևյալ օրակարգը.
1) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին:
/Զեկ․ Մ․Ապրեսյան/
2) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին:
/Զեկ․ Մ․Ապրեսյան/
3) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու և դրանց կազմերը հաստատելու մասին:
/Զեկ․ Մ․Ապրեսյան/
4) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրերը որոշելու մասին:
/Զեկ․ Մ․Ապրեսյան/
5) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալների, հայեցողական պաշտոնների քանակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին:
/Զեկ․ Ա․Հակոբյան/
6) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու <<Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին>> 2022 թվականի հունվարի 12-ի թիվ 04-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ. Ն․Օհանյան/
7) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
/Զեկ. Ն․Օհանյան/
8) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:
/Զեկ․ Ա․Հակոբյան/
9)11-047-0239-0007 ծածկագրով, 1.21368 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
10) Գյուղատնտեսական նշանակության 5.76525 հա մակերեսով վարելահողերը մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
11) ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
/Զեկ․ Մ․Ապրեսյան/
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։