Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող Բերդ համայնք, գյուղ Նորաշեն, 1 փողոց, 19 շենք հասցեում գտնվող վարչական շենքի որմնախարսխային հարկի N2 սենյակը՝ 9,0 ք․մ մակերեսով, N3 սենյակը՝ 26,0 ք․մ մակերեսով, N4 սենյակը՝ 27,0 ք․մ մակերեսով, ընդհանուր՝ 62,0 ք․մ մակերեսով, վարձակալությամբ, ամսական 7000/յոթ հազար/ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 84 000/ութսունչորս հազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, տրամադրել Գարիկ Մխիթարյանին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: