Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղ Վարագավան 1-ին փողոց 2 հասցեում գտնվող վարչական շենքի 1-ին հարկի N2 սենյակից ՝10 ք.մ ընդհանուր մակերեսով, վարձակալությամբ, առանց մրցույթի,ամսական 10000/տասը հազար/ ՀՀ դրամ հաշվարկով, տարեկան 120000/մեկ հարյուր քսանհազար/ ՀՀ դրամ վարձավճարով, 5 տարի ժամկետով, տրամադրել Ռաֆիկ Եգանյանին գեղեցկության սրահ բացելու նպատակով:
2.Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է սույն որոշման 1-ին կետում նշված անձանց կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |