Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով՝ Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել պետական սեփականություն հանդիսացող, Նորաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող, 0.008596 հա մակերեսով՝ 11-048-0701-0001 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը, որպես բնակավայրերի նպատակային, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի՝ դրական կարծիքի առկայության պայմանով:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |