Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2017 թվականի հունիսի 9-ի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով և 18.53 հավելվածով, Համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի Ագեձոր բնակավայրի գույքացանկում ընդգրկված Ծիլի Ծովի նախկին խմելու ջրագծի ներկայումս չօգտագործվող ստորգետնյա մետաղական խողովակը ապամոնտաժելուև անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՈՒՏԻՔՋՕԸ-ին Այգեձորի ոռոգման ջրագիծը վերակռուցելու նպատակով:
2 Տալ համաձայնություն Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի գույքացանկում ընդգրկված մետաղական խողովակից 175մ օգտագործած մետաղական խողովակը, Չինարի համայնքում գերեզմանատան ցանկապատի հենասյունների կառուցման նպատակով:
3. Տալ համաձայնություն համայնքի գույքացանկում առակա օգտագործած մետաղական կոնստրուկցիանները և խողովակները ՝ համայնքի բնակչությանը սպասարկող ենթակառուցվածքներում օգտագործելու նպատակով համայնքի տնօրինմանն և օգտագործմանը: |