Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 փետրվարի 2022 թվականի N 10-Ա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՒՅՔԱՑԱՆԿՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով

 Համայնքի ավագանին որոշում է՝

1․ Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/1 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված աղբի մետաղյա կոնտեյներները՝ 150 հատ, 14,760,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:

2. Տալ համաձայնություն ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից Բերդի համայնքին նվիրատվության պայմանագով հատկացված չգնահատված գույքը՝ 1 հատ, UAZ 374 195-552-05, vin-XTT374195MI209464 մակնիշի տրանսպորտային միջոցը, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:

3. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/2 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված ամենագնաց կիսաբեռնատար մեքենան՝ 1 հատ, ՈՒԱԶ 236324 Պրոֆի, vin-XTT236324N1012798 մակնիշի, 7,800,000 ՀՀ դրամ արժեքով, և ամենագնաց կիսաբեռնատար մեքենայի համալրող սարքեր (եռակցման գեներատոր, օդամղիչ սարք, հատիչ էլեկտրական մուրճ)  5,324,000 ՀՀ դրամ արժեքով ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:

4. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/3 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված  բազմաֆունկցիոնալ մինիամբարձիչը՝ 1 հատ, ԱՆՏ1000.1 մոդելով, համալրող սարքավորումներով (ճանապարհային ֆրեզ, ճանապարհային խոզանակ, հորատիչ ֆրեզ, շնեկ, շնեկ)  19,700,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:

5. Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Բերդի համայնքի միջև կնքված թիվ U-16/3 նպատակային նվիրաբերության պայմանագով հատկացված էքսկավատոր-բեռնիչը՝ 1 հատ, CASE 570ST մոդելով, համալրող սարքավորումներով (հիդրոմուրճ, արագ հանվող մաս, կովշ, հիդրոմուրճի մատ, մոնտաժման կ-տ)  30,500,000 ՀՀ դրամ արժեքով, ընդգրկել Բերդ համայնքի գույքացանկում:

6.Գույքացանկում ընդգրկված գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Բերդի կոմունալ ծառայություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև ապահովել անհատույց օգտագործման իրավունքի տրամադրում Լեվ ախտորոշիչ կլինիկային, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի պահանջներով: 

7.Կատարել տրանսպորտային միջոցների հաշվառում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային  ոստկանության» բաժանմունքում:


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ

ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ

ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ

ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner