Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 835-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 835-Ա

ՍԱՄՎԵԼ ՎԱՆԻԿԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բերդ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 01/24 վարչական գործը՝ Սամվել Վանիկի Մակարյանի կողմից Բերդ համայնքի, Այգեձոր գյուղ, 19-րդ փ., 7-րդ շինության հարակից տարածքում,  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի 2020 թվականի կառուցված ինքնակամ շինության վերաբերյալ հարուցված վարչական վարույթը, պարզեց, որ Սամվել Վանիկի Մակարյանը  /բնակության հասցեն՝ Բերդ համայնք, գ. Չինարի, 16փ., 4փկղ., 7տ.,  ծնված 22․07․1960թ․ անձնագիր`AU0527200, տրված 29․11․2021 թվականին, 056-ի կողմից/: Բերդ համայնքի, Այգեձոր գյուղ, 19-րդ փ., 7-րդ շինության հարակից տարածքում,  համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում 2020 թվականին խախտելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է շինարարական աշխատանքներ /այսուհետ՝ ինքնակամ կառույց/, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք, ինչի կապակցությամբ Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետի 04․04․2024թ․ արձանագրության հիման վրա 2024 թվականի ապրիլի 16-ին«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասի» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով «Վարչական իրավախախտումների վերաբերյա» ՀՀ օրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածների  պահանջների խախտման  փաստով հարուցվել է  վարչական վարույթ։

Բերդի համայնքապետարանի «վարչական իրավախախտման» դեպքերով հարուցված «վարչական վարույթի» շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը /այսուհետ՝ հանձնաժողով/ հրավիրել և անցկացրել է լսում 2024 թվականի ապրիլիի 18-ին, սակայն Սամվել Վանիկի Մակարյանը պատշաճ ծանուցված լինելով չի ներկայացել։ 

 

 

 Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

2024 թվականի ապրիլի 04-ին Բերդի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշսրժ գույքի կառավարման բաժնի պետ Վ․ Գրիգորյանի և նույն բաժնի առաջատար մասնագետի ժ/պ Գ. Աթոյանիի կողմից կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն Բերդ համայնքի Այգեձոր գյուղ, 19-րդ փ., 7-րդ շինության հարակից տարածքում  գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթելու և դրա վրա ինքնակամ շինություն կառուցելու վերաբերյալ։

Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր փաստական հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը հանձնաժողովը հաստատում է  հետևյալը՝

Բերդ համայնքի, գ. Չինարի, 16փ., 4փկղ., 7տ. հասցեում բնակվող Սամվել Վանիկի Մակարյանի կողմից Բերդ համայնքի, Այգեձոր գյուղ, 19-րդ փ., 7-րդ շինության հարակից տարածքում  համայնքային սեփականություն հանդիսացող տարածքը զավթել և դրա վրա կատարել է շինարարական աշխատանքներ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի կարող ենք հաստատված համարել, որ քննարկվող շինարարությունը հանդիսանում է ինքնակամ շինություն։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2024 թվականի ապրիլի  16-ին «Վարչարարության հիմունքներ և վարչական վարույթի մասի» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով Բերդի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2024 թվականի ապրիլի  18-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու  նպատակով  պատշաճ ծանուցված է եղել Սամվել Վանիկի Մակարյանը,  սակայն չի ներկայացել։  Լսման ընթացքում քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման  բաժնի պետ Վ․ Գրիգորյանը հայտնեց, որ  Սամվել Վանիկի Մակարյան Այգեձոր գյուղ, 19-րդ փ., 7-րդ շինության հարակից տարածքում  գտնվող ինքնակամ շինությունները կառուցել է 2020 թվականի ընթացքում /պահեստ/  և այն շարունակական չէ:

 

 

 

Բերդի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը  նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են Բերդ համայնքի ղեկավարին։

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասի» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության։

Համաձայն«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալտնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում, է դրանց հետևանքների վերացումը։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասի» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի՝ համայնքի ղեկավարը, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորություններից բացի, համայնքի ղեկավարի բացակայության ժամանակ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է վերջինիս իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:

Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 108-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար  չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվության սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝  քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողների տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով  սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի ա կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։

Տվյալ պարագայում Սամվել Վանիկի Մակարյանը, Բերդ համայնքի, Այգեձոր գյուղ, 19-րդ փ., 7-րդ շինության հարակից տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում  առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի ու առանց թույլտվության 2020 թվականին իրականացրել է ինքնակամ կառույցի շինարարություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը` 

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը կարող է նշանակվել իրավախախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իսկ շարունակվող և տևող իրավախախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից երկու ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթը չի կարող սկսվել, իսկ սկսվածը ենթակա է կարճման հետևյալ հանգամանքների առկայության դեպքում`վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության պահին սույն օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված ժամկետներն անցնելը:

Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի, 37-րդ հոդվածով, 247-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, 279-րդ հոդվածով, 281-282-րդ հոդվածներեը՝

Ելնելով վերոգրյալից  և ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 37-րդ, 247-րդ, 249-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 37-րդ,և 50-րդ հոդվածներով՝ 

որոշում եմ՝

1․Սամվել Վանիկի Մակարյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել ինքնակամ շինություն կառուցելու մասով՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելու համար նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով 200․000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

 

2.Սամվել Վանիկի Մակարյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի գումարը վճարել Բերդի համայնքապետարանի 900385101259 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Բերդ  համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:

3․ Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկել ՀՀ վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4․ Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից azdarar.am կայքի և/կամ համայնքապետարանի տեղեկագրում հրատարակելու միջոցով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 32

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner