Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Տավուշի մարզ, Բերդ համայնք, Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 11-047-0162-0004 ծածկագրով, համայնքային
սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել 3 /երեք/ մասի՝ 0.10410 հա մակերեսով, 0.14054 հա մակերեսով, 0.16058 հա մակերեսով հողամասերի, աճուրդով օտարելու համար:
2. Մեկնարկային գին սահմանել 0.10410 հա մակերեսով հողամասի համար՝ 110 000 /մեկ հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ, 0.14054 հա մակերեսով հողամասի համար՝ 150 000 / մեկհարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, 0.16058 հա մակերեսով հողամասի համար՝ 180 000 /մեկ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ: