Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Հայկ Առաքելյան>> անհատ ձեռնարկատիրոջ ( մուտք՝ 2025 թվականի հունվարի 22-ի N 119/Դ/25) դիմում- հայտը
որոշում եմ՝
1.<<Հայկ Առաքելյան>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների ընթացքում Բերդ համայնքի, Ն.Կ Աղբյուր 1փ.3 հասցեում գտնվող 25 քառակուսի մետր մակերեսով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 23 կցվում է):
2.<<Հայկ Առաքելյան>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք 9000( ինը հազար ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Հայկ Առաքելյան>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: