Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 76, 77, 78, 80, 81 հոդվածներով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է`
1.Տալ համաձայնություն Բերդ համայնքի, Բերդ քաղաքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-002-0237-0028 ծածկագրով, 0.35492 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը՝ 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու, գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
2.Սահմանել 0.35492 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 5500 /հինգ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: