Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ և 30-րդ մասերով և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 20.08.2025թ. N2/փ-266 դրական եզրակացութունը և Բերդ համայնքի ավագանու 09 սեպտեմբերի 2025 թվականի N 108-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Տավուշի մարզ, Բերդ համայնք, գյուղ Մովսես, 0.15096 հա մակերեսով, 11-045-0240-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի:
2.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: