Ղեկավարվելով ՀՀ կառավարության 19 մարտի 2015թ. N596-Ն որոշման և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով․ որոշում եմ`
1․Բերդի համայնքապետարանի 26․07․2023 թվականի N 42 ճարտարապետահատակագծային առաջադրանքում և 07․08․2023 թվականի N 33 շինարարության թույլտվության մեջ նշված N 25072023-11-0020 համարով վկայականը փոխարինել N 01092023-11-0023 համարի վկայականով,հասցեում նշված բնակելի տունը փոխարինել առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտով։
2.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Վ.Գրիգորյանի վրա:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: