Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայատաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481, 56, 57 հոդվածներով, 76 հոդվածի 5 կետով և ՀՀ Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշման 46,2 կետով հաստատված կարգով,հաշվի առնելով, որ ընդգրկված է ՀՀ Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողերի կազմում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. 10 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի ՙՙՎԱՐԴԱՆ-ԴԱՎԻԹՙՙ ՍՊԸ-ին տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի Տավուշեցու փողոց, 12/4 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման նշանակության 11-002-0107-0017 ծածկագրով, 0.00005 հա մակերեսով հողամասը՝ արտաքին գովազդային վահանակ տեղադրելու համար:
2. 0.00005 հա մակերեսով հողամասի տարեկան վարձավճարի չափ սահմանել 6 000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
|