Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 3-րդ մասի 4-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 27-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
2. Հաստատել ՀՀ Տավուշի մարզի ՀՈԱԿ-ների պաշտոնային հաստիքացուցակները և դրույքաչափերը` համաձայն հավելված 1-ի, հավելված 22-ի:
3.Սույն որոշման 1-ից 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից: