Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի 1,2,3 ենթակետերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29 թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ, 49-րդ, 51-րդ կետերով, հաշվի առնելով ըստ օրենքի թիվ 574 ժառանգության իրավունքի վկայակգրերը՝ տրված13.05.2024թ.-ին <<Տավուշի մարզ>> նոտարական տարածքի նոտարի կողմից, և 27.05.2024թ. կազմված չափագրման արդյունքները, որոշում եմ
1. Ասյա Սանասարի Մատինյանի ծնված՝ 05.08.1951թ, Ռիմա Իվանի Պռոշիկյանի ծնված՝ 03.11.1974թ. Ռոբերտ Իվանի Պռոշիկյանի ծնված 13.08.1978թ., Արփիկ Իվանի Պռոշիկյանի ծնվ. 16.04.1983թ. սեփականությունը հանդիսացող՝ Տավուշի մարզ, համայնքի Բերդ, գյուղ Արծվաբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 11-054-0039-0001 ծածկագրով, 0.1 հա մակերեսով տնամերձ հողամասին կից 0.02 հա մակերեսով հողամասը ճանաչել Ասյա Սանասարի Մատինյանի, Ռիմա Իվանի Պռոշիկյանի, Ռոբերտ Իվանի Պռոշիկյանի, Արփիկ Իվանի Պռոշիկյանի սեփականությունը:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: