Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներով, 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով
Համայնքի ավագանին որոշում է՝
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփախումների» ծրագրին ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի համար մասնակցության հայտեր ներկայացնելու նպատակով ստեղծել նախաձեռնող խումբ՝ համաձայն հավելվածի:
- Հանձնարարել նախաձեռնող խմբին՝ նախապատրաստել ծրագրի նախնական տարբերակը ՀՏԶՀ-ի կողմից առաջարկվող չափանիշներին համապատասխան:
- Ծրագրի ընտրության և նախապատրաստման ընթացում կազմակերպել քննարկումներ և լսումներ համայնքի բնակավայրերում, բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ծրագրի և նրա նախապատրաստման ընթացքի մասին:
- Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին՝ «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփախումների» ծրագրի առաջարկը ներկայացնել ՀՏԶՀ-ին:
5. Առաջարկի հաստատման դեպքում կատարել 20% ներդրու՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփախումների» ծրագրի պահանջներին համապատասխան:
6. Ծրագրի իրականացման դեպքում ծրագրի նյութական արդյունքների շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
7. Հանձնարարել համայնքապետարանին պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել համապատասխան առաջարկ` Ծրագրին մասնակցելու վերաբերյալ;
8. Ծրագրի նյութական արդյունքները չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: