Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 60-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի գույքացանկում ավելացում կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 01-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 57-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչների անվամբ գրանցված փոխադրամիջոցների և անշարժ գույքի հարկի արտոնություններ տրամադրելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- Հրդեհի հետևանքով տուժած Մհեր Ռաֆիկի Ադյանի ընտանիքին և հանգուցյալ Անդրանիկ Շառյանի ընտանիքին դրամական օգնություն հատկացնելու մասին:
/Զեկ.Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակը և ծածկը հողամասով Արշակ Բագրատի Վարդանյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ավտոտնակը հողամասով Մելիք Սերյոժայի Գիժլարյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող պարիսպները հողամասով Նաիրա Յուրիկի Մանուչարյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող ջերմոցը հողամասով Անդրանիկ Սերյոժայի Հովակիմյանին օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Արամ Ժորայի Ապրեսյանի սեփականությունը հանդիսացող ավտոտնակի պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- <<ՄՏՍ Հայաստան>> փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Ա.Յամուկյան/
- Դավիթ Լորիսի Միրզոյանին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.01192 հա մակերեսով և 0.0219 հա մակերեսով հողամասերն աճուրդային կարգով օտարելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- Գերասիմ Վանոյի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող 11-010-0406-0002 ծածկագրով, 0.81168 հա մակերեսով և 11-010-0406-0007 ծածկագրով, 0.0415 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար բնակավայրի ջրաչափերի անճշտությունները արտոնելու համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Հ.Մանուչարյան/
- ՀՀ Տավուշի մարզի, Բերդ համայնքի օտարալեզու հանդամասը վերանվանելու համաձայնություն տալու մասին:
/Զեկ.Վ. Գրիգորյան/
|