Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1. Սահմանել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալների, հայեցողական պաշտոնների քանակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2. ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավարի տեղակալների, հայեցողական պաշտոնների քանակի և պաշտոնային դրույքաչափերի փոփոխությունը ներառել Բերդի համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2023 թվականի հունվարի 3-ից։ |