Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Բերդ համայնքի սեփականություն հանդիսացող Վերին Կարմիր Աղբյուր գյուղի 9-րդ փողոց, 17/1 հասցեում գտնվող 355.53 քմ մակերեսով մանկապարտեզի շենքը, 30.53 քմ մակերեսով պարիսպը, 2.94 քմ մակերեսով պարիսպը, 1.35 քմ մակերեսով պարիսպը, 3.51 քմ մակերեսով պարիսպը 25 տարի ժամկետով, անհատույց օգտագործման տրամադրել՝ «Վերին Կարմիր Աղբյուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, նախադպրոցական կրթություն իրականացնելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։