|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Բերդ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Բերդ, (0267) 2-10-81, (0267) 2-37-79, (0267) 2-21-21, (0267) 2-49-59, berd.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 փետրվարի 2022 թվականի N 06-Ա |
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով Համայնքի ավագանին որոշում է՝
Հաստատել Բերդ համայնքի ավագանու արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
-
ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: /Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 12-ի <<ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի 2022 թվականի տեղական բյուջեն հաստատելու մասին>> N 04-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի գույքացանկում ավելացում կատարելու մասին:
/Զեկ.Կ.Սարգսյան/
- ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական
գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի սեփականատերերի ցուցակները հաստատելու մասին: /Զեկ.Հ.Մելիքյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության ամենամյա՝ 2021 թվականի գույքագրման ամփոփ արդյունքները և դուրս գրման ակտերը հաստատելու մասին:
/Զեկ.Ա.Թումանյան/
- ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի կոմունալ տնտեսության սպասարկման համար մեքենասարքավորումների ձեռք բերում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Մ․Պապյան/
- ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրի նոր մանկապարտեզի շենքի կառուցում, Տավուշ, Վ․Ծաղկավան, Չինչին, Վ․Կ․Աղբյուր բնակավայրերի մանկապարտեզների և Բերդի թիվ 3 մանկապարտեզի շենքերի վերանորոգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Մ․Պապյան/
- ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար և Այգեձոր բնակավայրերում գիշերային լուսավորության ցանցի կառուցում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Մ․Պապյան/
- ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու և Մաշտոցի պողոտայի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգում, <<Հերոսների պուրակ>>-ի կառուցում, հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Մ․Պապյան/
- ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Չինարի գյուղի ոռոգման համակարգի սնուցման համար ինքնահոս ջրի մատակարարում» ծրագրի հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Մ․Պապյան/
- ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով «Այգեձոր գյուղի 800մ երկարությամբ ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում և ջրահեռացում» ծրագրի հայտին համաձայնություն տալու մասին:
/Զեկ. Մ․Պապյան/
- Վարդան Վաչիկի Քալանթարյանի սեփականությունը հանդիսացող շինության պահպանման և սպասարկման համար ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող անասնաշենքը հողամասով Դավիթ Հրաչիկի Եսայանին օտարելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող տնտեսական շինությունը հողամասով Ալվարդ Արշալույսի Նիգոյանին օտարելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող շինությունը հողամասով <<Յուքոմ>>ՓԲԸ-ին օտարելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- Բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասերից 0,00277 հա մակերեսով, 11-011-0007-0050 ծածկագրով հողամասը աճուրդով օտարելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող 11-010-0336-0001, 11-010-0337-0001, 11-010-0550-0001 ծածկագրերով հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- Հարություն Լյովայի Աբգարյանի սեփականությունը հանդիսացող 11-002-0312-0003 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- Կարեն Կամոյի Բրուտյանի սեփականությունը հանդիսացող 11-054-0388-0026 ծածկագրով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին։
/Զեկ. Վ․Գրիգորյան/
- ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի ավագանու 2021 թվականի ապրիլի 22-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխությունները և լրացում կատարելու մասին:
/Զեկ. Վ․Գրիգորյան/
|
Կողմ -9 ԱԴԱՄՅԱՆ ՀԱՄԱՅԱԿ ԱՍՐՅԱՆ ԳԱԳԻԿ ԱՎԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆ ԿՈԼՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|