Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ մասերով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, և հաշծվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Արսեն Արամայիսի Ադամյանի հայտը, իր սեփականությունը հանդիսացող 0.13007 հա մակերեսով՝ 11-002-0086-0019 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային նշանակության փոփոխելու մասին, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր և տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
2. Հաստատել Արսեն Արամայիսի Ադամյանի սեփականություն հանդիսացող 0.13007 հա մակերեսով՝ 11-002-0086-0019 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողեր՝ տնային կենդանիների համար պատրաստի կերերի արտադրություն կազմակերպելու նպատակով:
3.<<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |