Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասով Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածով և ՀՀ Կառավարության 2001թ. ապրիլի 12-ի <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով, որ հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, հիմք ընդունելով Բերդ համայնքի ավագանու 25 դեկտեմբեր 2024 թվականի թիվ 446-Ա որոշումը, որոշում եմ՝
1. Բերդ քաղաքի բնակիչ Արտյոմ Հրահատի Պողոսյանին 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաքի Մ․Մաշտոցի փողոց, 27/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման նշանակության 11-002-0072-0054 ծածկագրով, 0,00199 հա մակերեսով հողամասը ՝ տաղավար տեղադրելու նպատակով:
2. Սահմանել 0.00199 հա մակերեսով հողամասի տարեկան վարձավճարի չափը՝ 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: