Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 61, 67-70-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման 22-28-րդ կետերով, համայնքի ավագանու 23.04.2024թ. N 312-Ա որոշումը, ինչպես նաև 18.11.2024թ.տեղի ունեցած մրցույթի ժամանակ կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ՝
1.Հաստատել՝ 18.11.2024թ. կայացրած մրցույթի արդյունքները /արձանագրություն թիվ 1 և 2/, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.4 հա մակերեսով, 11-054-0288-0122 ծածկագրով արտավայրը՝ 36750 /երեսունվեց հազար յոթ հարյուր հիսուն/ՀՀ դրամ տարեկան վարձավճարով, Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.38745 հա մակերեսով, 11-054-0394-0020 ծածկագրով արոտավայրը՝ 10500/տասը հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ դրամ տարեկան վարձավճարով, 25 (քսանհինգ) տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Պառավաքար գյուղի 6-րդ փողոցի, 14 տան բնակիչ Լևոն Մանվելի Չիլինգարյանին գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով: Տարեկան ընդհանուր վարձավճարը սահմանել 47250 /քառասունյոթ հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ:
2.Վարձակալի հետ օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
3.Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է վարձակալի կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: