Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-469-րդ հոդվածներով, 606-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Բերդ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Լևոն Բեկի 8 հասցեում գտնվող շենքի տանիքում, առանց մրցույթի Կարո Վազգենի Խաչատրյանի կողմից ֆոտովոլտային կայան տեղադրելու համար:
2. Վարձավճարի չափ սահմանել՝ ամսական 500 /հինգ հարյուր/ դրամ՝ 1 ք.մ-ի համար:
3. Տրամադրման առավելագույն մակերես սահմանել ընդհանուր օգտագործման տարածքի բաժնեմասից ոչ ավել:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |