Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 843-Ն որոշման, Բերդ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 01-ի N 419-Ն որոշման և հիմք ընդունելով <<Արաքսյա Աբգարյան Հենրիկի>> անհատ ձեռնարկատիրոջ (մուտք՝ 2025 թվականի հունվարի 29-ի N 159/Դ/25) դիմում-հայտը
որոշում եմ՝
1.<<Արաքսյա Աբգարյան Հենրիկի>> անհատ ձեռնարկատիրոջը տալ 2025 թվականի ընթացքում Բերդ համայնքի, Նավուր բնակավայրի 4-րդ փ. 14 հասցեում գտնվող 6 քառակուսի մետր տարածքով սպասարկման օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 35 կցվում է):
2.<<Արաքսյա Աբգարյան Հենրիկի>> անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել տեղական տուրք՝ 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում <<Արաքսյա Աբգարյան Հենրիկի>> անհատ ձեռնարկատիրոջը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից: