Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով հաշվի առնելով,որ նշված հողամասը ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում, չի գտնվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Բերդ համայնքի ավագանին որոշում է` 1.Տալ համաձայնություն Տավուշի մարզի, Բերդ համայնքի, Բերդ քաղաք Հայկ Նահապետի փողոց, 16/16 հողամաս հասցեում գտնվող, 11-002-0100-0035 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերից 0.00125 հա մակերեսով հողամասը աճուրդով օտարելու համար:
2.Մեկնարկային գինը սահմանել` 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: |