Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի պահանջներով, 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 175-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կողմից ներկայացված գույքագրման ամփոփ արդյունքները
Համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի սեփականության՝ համայնքային ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունների ու հիմնարկների գույքագրման ամփոփ արդյունքները, համաձայն հավելվածների:
2.Կատարված բոլոր փոփոխություններով հաստատել դուրս գրման ակտերը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: