Ղեկավարվելով <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով, և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով, որոշում եմ
1.Բերդ համայնքի Արծվաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 11-014-0518-0001 ծածկագրով անշարժ գույքից առանձնացված 0.72153 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հինգերորդ գնահատման խմբի արոտավայրը գրանցել Հայաստանի Հանրապետության անունով:
2. Հաշվառել Արշակ Այվազյանի կողմից իրականացված 52.90 ք.մ ընդհանուր մակերեսով ինքնակամ շինությունները՝ տնտեսական շինությունները, չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023XVMRKX:
3.Ուժը կորցրած ճանաչել Բերդ համայնքի ղեկավարի 12.02.2024 թվականի 323-Ա որոշումը:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղաղատնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: