Ղեկավարվելով 2010 թվականի հունիսի 24-ին ընդունված <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի 16-Ն որոշմամբ և հաշվի առնելով, որ նշված հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, չի առաջացնում սերվիտուտ, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, Բերդ համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն 10 տարի ժամկետով, մրցութային կարգով, վարձակալությամբ տրամադրելու Բերդ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող՝ գյուղ Նավուր, 0.51004 հա մակերեսով խոտհարքը, 0.7515 հա մակերեսով խոտհարքը, 0.76789 հա մակերեսով խոտհարքը:
2. Հողամասի վարձակալության մեկնարկային գին սահմանել ընդհանուր՝ 21 000 /քսանմեկ հազար/ ՀՀ դրամ:
3. Կազմված գործը ներկայացնել Տավուշի մարզպետարան եզրակացություն ստանալու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |