ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅԳԵՁՈՐ, ԱՐԾՎԱԲԵՐԴ, ՄՈՍԵՍԳԵՂ, ՉԻՆԱՐԻ, ՉՈՐԱԹԱՆ, ՊԱՌԱՎԱՔԱՐ, Վ.Կ.ԱՂԲՅՈՒՐ, Ն.Կ.ԱՂԲՅՈՒՐ, ԱՅԳԵՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԵՎ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԴԵՊՔԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՆՑ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1444-Ն որոշմամբ Բերդ համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել՝ ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ համայնքի Այգեձոր, Արծվաբերդ, Մոսեսգեղ, Չինարի, Չորաթան, Պառավաքար, Վ.Կ.Աղբյուր, Ն.Կ.Աղբյուր, Այգեպար բնակավայրերի մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի սեփականատերերի ցուցակները:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |