Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



12 նոյեմբերի 2024 թ.

11-002-0062-0020 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00214 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԵՎ 11-002-0062-0021 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00137 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-3 համակցված տարածական փաստաթղթերը հաստատելու մասին Տավուշի մարզպետի 06.08.2018թ. N 98-Ա որոշումով, ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064 որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների բնակավայրերի Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի /բնակավայրերի/ գլխավոր հատակագծի փոփոխության վերաբերյալ 14.03.2016թ. N 12-րդ կետով, ՀՀ կառավարության առընթեր  անշարժ գույքի  կադաստրի պետական կոմիտեի  նախագահի 2010թ. հունիսի 1-ի N 186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով և ՀՀ Կառավարության 02.02.2002թ. <<ՀՀ շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակություն փոփոխելու  մասին>> N 88 որոշմամբ,            որոշում եմ՝  

1.Տավուշի մարզ, Բերդ համայնք, քաղաք Բերդ, Մ. Մաշտոցի փողոց, 23/41 հողամաս հասցեում գտնվող, 11-002-0062-0020 ծածկագրով, 0.00214 հա մակերեսով և 11-002-0062-0021 ծածկագրով, 0.00137 հա մակերեսով հողամասերի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի:

2.Հրաչիկ Վազգենի Սայամյանին սեփականության իրավունքով պատկանող 33.99ք.մ մակերեսով ավտոտնակի բնակելի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նպատակային նշանակության առևտրի սրահի:

3.Առկա է 23.7 ք.մ մակերեսով  ինքնակամ շինություն՝ առևտրի սրահ, որը ներկայացվել են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու 16.12.2021թ. ՀՕ 397-Ն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված ժամկետների ավարտից հետո: 

4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինարարության, գյուղատնտեսության և անշարժ գույքի կառավարման  բաժնի պետ Վ. Գրիգորյանի վրա:

5.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Դավիթ Սողոմոնյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԲԵՐԴ, Լևոն Բեկի, Շ 5, 4201
(0267) 2-10-81
berd.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824554@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner